ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի» վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 20-ին տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Խոսրովի արգելոցում կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ, որը արգելոցի մուտքն այսուհետ կկապի Հավուց թառ վանական համալիրին` դառնալով տարածաշրջանի էկոտուրիզմի համար միակ երթուղին: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
«Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ս.թ. հուլիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությունը:
Իսպանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ սկիզբ առած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 26 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Վեց ցուցարար ձերբակալվել է։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...